Քորթնի Քարդաշյանը եւ Սքոթ Դիսիկը բաժանվել են

10:01   7 հուլիսի, 2015

Քիմ Քարդաշյանի ավագ քույր Քորթնի Քարդաշյանը բաժանվել է իր զուգընկերոջից՝ Սքոթ Դիսիկից։  

Just Jared-ի փոխանցմամբ՝ Քորթնին եւ Սքոթը մշտապես վիճում էին, իսկ Սքոթի դավաճանությունը վերջակետ է դրել նրանց հարաբերություններին.

«Քորթնին միշտ ներում էր Սքոթին, սակայն վերջերս նրան տեսել են իր նախկին ընկերուհու հետ Մոնտե Կարլոյում։ Դիսիկի եւ նախկին սիրուհու լուսանկարները տարածվել են ամբողջ համացանցով։ Ավելին, Սքոթը իր նոր ընկերներին պատմում է, որ ոչ մի կապ չունի Քորթնիի հետ, ինչն իսկապես նվաստացուցիչ է։ Քարդաշյանն այլեւս չի կարողանում հանդուրժել այս ամենը»,- տեղեկացրել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։

 

Հիշեցնենք, որ Քորթնին եւ Սքոթը միասին էին ապրում 2006թ-ից։ Զույգն ունի երեք երեխա՝ Պենելոպան, Մեյսոնը եւ Ռեյնը։



© NEWS.am STYLE