Փարիզի Նորաձեւության շաբաթ. Dior-ի շքեղ ցուցադրությունը

12:34   7 հուլիսի, 2015

Փարիզում անցկացվող Նորաձեւության շաբաթի շրջանակներում կայացել է Dior-ի  աշուն 2015 շքեղ ցուցադրությունը։

Ռոդենի թանգարան

Ցուցադրության վայրը

Դիզայներ Ռաֆ Սիմոնսը ներկայացրել է ապրանքանիշի նոր հավաքածուն՝ ոչ համաչափ կարված վերարկուներ, կիսաթափանցիկ զգեստներ, նրբաճաշակ հագուստներ, որոնք Միջնադարի ռոմանտիկ շունչն են հիշեցնում։


Dior Couture-ի նոր հավաքածուն ոչ թե նորարարական, այլ գեղեցիկ ու կանացի է ստացվել։ Այս անգամ Ռաֆի համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել Իերոնիմ Բոսխի «Երկրային վայելքների այգի» կտավը։

Դիզայները համադրել է մեր շուրջն առկա, հակասական երեւույթներ՝ «Կոպտություն եւ նրբություն, լույս եւ խավար, հրեշտակային անմեղություն եւ սեքսուալություն»։

Աղբյուրը՝ Buro 247, Spletnik



© NEWS.am STYLE