Ժաննա Ֆրիսկեի ընտանիքը ավելի քան 100 հազար դոլարի պարտք ունի ԱՄՆ-ում

15:02   7 հուլիսի, 2015

Վերջերս վախճանված հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հայրը՝ Վլադիմիր Ֆրիսկեն, պատմել է, որ իրենց ընտանիքը պարտքեր ունի Մայամիում։ РЕН-ТВ-ն տված հարցազրույցում նա նշել է, որ վերջնականապես չեն վճարել Ֆրիսկեի բուժման դիմաց։

«Մենք դեռ լիովին չենք վճարել Ժաննայի՝ Մայամիում ստացած բուժումների համար։ Մեր հաշվարկներով՝ մոտ 106 հազար դոլար»,- պատմել է Վլադիմիրը։

«Ժաննայի բուժման համար միջոցներ հավաքելիս դոլարը 30 թե 33 էր։ Իսկ այն ժամանակ, երբ մենք դեղահաբեր էինք գնում, դոլարի փոխարժեքը անկում էր գրանցել, սակայն հաբերը նույն գինն ունեին»։

Ի դեպ, Ժաննայի հայրը նաեւ նշել է, որ դստեր բուժման համար հավաքված միջոցների 70%-ը տրամադրել են շոու բիզնեսի ներկայացուցիչները եւ ընկերները։

 



© NEWS.am STYLE