Մահացել է «Օուշենի տասնմեկ ընկերները» ֆիլմի պրոդյուսեր Ջերի Վայնթրաուբը

13:39   7 հուլիսի, 2015

77 տարեկանում մահացել է «Օուշենի տասնմեկ ընկերները» եւ «Կարատե տղան» ֆիլմերի պրոդյուսեր Ջերի Վայնթրաուբը, հայտնել է Billboard-ը։

Վայնթրաուբը իր կարիերան սկսել է որպես երաժշտական պրոդյուսեր եւ աշխատել այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Էլվիս Փրեսլին, Ֆրենկ Սինատրան եւ Led Zeppelin ռոք խումբը։ Նա նաեւ զբաղվել է ավելի քան 50 ֆիլմերի, այդ թվում՝ «Օուշենի տասներկու ընկերները» եւ «Օուշենի տասներեք ընկերները», պրոդյուսերական աշխատանքներով։



© NEWS.am STYLE