Դմիտրի Շեպելեւը վիրավորել է Ժաննա Ֆրիսկեի մայրիկին

16:06   7 հուլիսի, 2015

Վերջերս վախճանված հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հայրը՝ Վլադիմիր Ֆրիսկեն, պատմել է իրենց ընտանեկան խնդիրների մասին։ РЕН-ТВ-ն տված հարցազրույցում նա նշել է, որ իր եւ Ժաննայի ամուսնու՝ Դմիտրի Շեպելեւը հարաբերությունները այնքան էլ; հարթ չէին, եւ Դիման անգամ վիրավորել է նրա կնոջը։

«Այո, մեր տանը սկանդալներ են գրանցվել։ Ես գիտեմ, որ երբ տանը չեմ եղել, Դիման վիրավորել է կնոջս։ Ես նրան ասացի, որ եթե մի անգամ եւս նման բան կրկնվի, խնդիրներ կունենա»։

Հարցազրույցի ընթացքում նրանք նաեւ խոսել են, թե ով է զբաղվելու փոքրիկ Պլատոնի դաստիարակության հարցով. «Ես ցանկանում եմ վերցնել Պլատոնին։ Ես միայն Պլատոնին եմ ցանկանում ինձ մոտ պահել; Եթե Դիման երեխային մեզ չտա, ուրեմն հարցը այլ լուծում կստանա»,- հայտարարել է Ֆրիսկեի հայրը։

 



© NEWS.am STYLE