Դերասանուհի Ամանդա Պետերսոնին մահացած են գտել իր բնակարանում

15:34   7 հուլիսի, 2015

Ամերիկյան հայտնի դերասանուհի Ամանդա Պետերսոնին մահացած են գտել իր բնակարանում, հայտնել է Variety-ն։

Տեղի ոստիկանության սերժանտ Մայք Մորանը պատմել է, որ Պետեսոնի մարմինը գտել են Գրիլի քաղաքի (Կոլորադո նահանգ) իր բնակարանում։ Հարուցվել է քրեական գործ։

Նշենք, որ դերասանուհուն մեծ ճանաչում է բերել «Սերը չես կարող գնել» (1987) ֆիլմը։ Պետերսոնի մասնակցությամբ վերջին «Ֆուտբոլի աստղը» ֆիլմը նկարահանվել է 1994-ին։

Դերասանուհին ամուսնացած էր, ուներ երկու երեխա։



© NEWS.am STYLE