Բեյոնսեի պատվին երկնաքեր կկառուցվի Մելբուրնում

14:29   7 հուլիսի, 2015

Անցյալ տարվա վերջին Բեյոնսեն ներկայացրել էր իր նոր «Ghost» երգի տեսահոլովակը։ Հոլովակն այնպիսի ազդեցություն է ունեցել ավստրալացի ճարտարապետների վրա, որ նրանք որոշել են 78 հարկ ունեցող երկնաքեր կառուցել Բեյոնսեի պատվին, հայտնել է The Guardian-ը։

Երկնաքերը կունենա եւ բնակարաններ, եւ խանութներ, եւ հյուրանոցներ։ Շենքը կտարբերվի իր ոչ համաչափ կառուցվածքով։ 



© NEWS.am STYLE