«Նոր ալիք» մրցույթը հետաձգվել է մինչեւ աշուն

16:42   7 հուլիսի, 2015

Այս տարի «Նոր ալիք» երգի մրցույթը տեղի կունենա աշնանը։

Ի սկզբանե «Նոր ալիքը» նախատեսված էր անցկացնել օգոստոսին, բայց մրցույթի օրերը հետաձգվել են մինչեւ հոկտեմբերի 2-11։ Այս տարի մրցույթը կազմակերպվելու է Օլիմպիական այգու տարածքում, որտեղ մեկ ու կես տարի առաջ անցկացվել են Օլիմպիական խաղերը։

Թե ինչու են կազմակերպիչները նման որոշում կայացրել, դեռ հայտնի չէ։ Super-ի փոխանցմամբ՝ մրցույթը հետաձգելու որոշումը պայմանավորված է «Ֆորմուլա - 1»-ով, որն ավելի մեծ լսարան ու հանդիսատես կապահովի մրցույթի համար։

 



© NEWS.am STYLE