Առավոտյան սեքսի դրական հատկանիշները

23:15   25 օգոստոսի, 2015

Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ առավոտյան սեքսով զբաղվող զույգերն ավելի առողջ եւ երջանիկ են։ Այո, համաձայնեք, որ իսկապես մեծ երջանկություն է արթնանալ մեկի կողքին, որը ցանկանում է սիրով զբաղվել քեզ հետ։ Իսկ ինչ առավելություններ ունի առավոտյան սեքսը։

Դուք իսկապես կհիշեք այն

Զուգընկերներն իսկապես կհիշեն իրենց առավոտյան սեքսը, քանի որ դրա ամեն մի վայրկյանը զույգերն իսկապես վայելում են։

Ձեր օրը հաջողված կլինի

Առավոտյան սեքսը բարելավում է ձեր օրվա ռիթմը եւ բարձր տրամադրություն է փոխանցում ձեզ ամբողջ օրվա համար։ Առավոտյան սեքսը սթրեսից ազատվելու հիանալի միջոց է։ Ըստ Ցինցինատ համալսարանի ուսումնասիրությունների՝ առավոտյան սեքսի ազդեցությունը կարող է տեւել մոտ յոթ օր։ Այսինքն՝  երկուշաբթի առավոտյան սեքսը դրական էներգիա կփոխանցի ձեզ ամբողջ շաբաթվա ընթացքում։

Կարող եք առավոտյան մարզանք չանել

Սեքսը մարզանքին փոխարինող հիանալի միջոց է։ Մասնագետները պնդում են, որ սեքսի ժամանակ մարդը այրում է այնքան կալորիա, որքան 60 րոպե վազելու դեպքում։ Մեկ ժամ անց կինը եւ տղամարդը այրում են 180 եւ 240 կալորիա համապատասխանաբար։

Ո՞վ չի ցանկանում օրը օրգազմով սկսել

Այո, տոն դարձեք ձեր օրը։

Այն ավելի ինտիմ է

Զուգընկերներից շատերը չգիտեն, թե ինչ տեսք ունի իրենց ընտրյալը առավոտյան։ Ուստի, առավոտյան սեքսով զբաղվում են այն մարդու հետ, ով իր ուրույն տեղն ունի դիմացինի կյանքում եւ լիովին վստահում է նրան։ Հենց սա էլ առավոտյան սեքսն ավելի ինտիմ է դարձնում. չէ որ առավոտյան զուգընկերները միմյանց առանց հագուստի եւ դիմահարդարման են տեսնում։

Սա ապացուցում է, որ նա ձեզ գիտակցաբար է ընտրել

Հաճախ զույգերը սեքսով զբաղվում են ալկոհոլի ազդեցության տակ, հիասթափված կամ բարկացած վիճակում։ Իսկ առավոտյան սեքսը սթափ ուղեղով կատարված ընտրություն է։

Առավոտյան սեքսը կարող է փոխարինել սուրճին

Առավոտյան սեքսն օրվա առաջին գործողությունն է եւ այն կարող է փոխարինել սուրճ ըմպելուն, քանի որ այն նույնպես օգնում է արթնանալ եւ ակտիվ ու աշխույժ զգալ օրվա ընթացքում։ Ուստի, մոռացեք զարթուցիչի եւ սուրճի մասին։

 

Աղբյուրը՝ Creu

 



© NEWS.am STYLE