«Ոսկե Ծիրան-2015». Օռնելա Մուտիին եւ Նաստասյա Կինսկիին մրցանակ հանձնեցին

22:49   12 հուլիսի, 2015

Ինչպես NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, այսօր տեղի է ունեցել «Ոսկե Ծիրան-2015» միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: 

Արարողության ավարտին կինոփառատոնի հատուկ հյուրեր Նաստասյա Կինսկին եւ Օռնելա Մուտին արժանացել են «Փարաջանովյան թալեր» մրցանակին:

Նշենք, որ «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում տեղի կունենա Օռնելա Մուտիի «Սվանի սերը» կինոնկարի Երևանյան պրեմիերան: 

Իսկ կինոփառատոնի այս տարվա հետահայաց ցուցադրությունների ծրագիրը նվիրված է Նաստասյա Կինսկիի ֆիլմերին:



© NEWS.am STYLE