«Ոչ մի երկրում այդքան չեմ հուզվել, որքան Հայաստանում». Օռնելա Մուտի

18:46   13 հուլիսի, 2015

Այսօր «Ոսկե Ծիրան-2015» միջազգային կինոփառատոնի շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Օռնելա Մուտիի մասնակցությամբ՝ «Սվանի սերը» ֆիլմի երեւանյան պրեմիերան:

Ֆիլմի ցուցադրությունից առաջ դերասանուհին բարձրացավ բեմ ու ողջունեց ներկաներին: Իր խոսքում Մուտին նշեց, որ շատ երկրներում է եղել, բայց ոչ մի երկիր իրեն չի ստիպել այդքան հուզվել, որքան Հայաստանը:

«Այստեղ կա հարգանք, դաստիարակություն եւ, իհարկե, սեր, որը ես զգացի»:

Մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:

Տեքստը եւ լուսանկարները՝ Շուշան Շատիկյանի



© NEWS.am STYLE