Ի՞նչ է մտածում տղամարդը ամուսնական առաջին գիշերը

22:04   31 օգոստոսի, 2015

Յոթ միտք, որոնք անհանգստացնում են տղամարդուն կնոջ հետ առաջին անգամ անկողին մտնելիս։

 1.Ինչու՞ է նա քնել իմ կողմում

Հավանականությունը շատ մեծ է, որ կինը նախընտրի քնել հենց այն կողմում, որտեղ դուք ցանկանում եք քնել։ Բացի այդ, կան կանայք, որոնք քնում են՝ զբաղեցնելով անկողնու մեծ մասը։ Արդյունքում, դուք ամբողջ գիշեր վիճելու եք անկողնում տեղավորվելու համար։

2. Ինչու՞ մենք չենք գրկախառնվում

Միասին անցկացրած առաջին գիշերը շատ բան կարող է պատմել ոչ միայն կնոջ, այլեւ տղամարդու մասին։ Քանի որ հենց այդ ժամանակ են բացահայտվում, թե զուգընկերներից ով ինչպիսի սեռական ցանկություններ ունի, ինչպիսի տարօրինակ ձայներ կամ խոսքեր է ասում քնած ժամանակ, հանգիստ թե անհանգիստ է քնում եւ այլն։

3. Իսկ եթե հանկարծ հարվածե՞մ նրան

Սա իսկապես տանջում է բոլոր տղամարդկանց, քանի որ նրանցից շատերը չեն հանդուրժում, երբ ինչ-որ մեկը շարժվում է իրենց անկողնում, իր կողմը քաշում ծածկոցը՝ խաթարելով նրա քունը։

 4. Իսկ եթե ես խռմփացնե՞մ

Իսկ եթե նա խռմփացնի՞։ Սա իսկապես բարկացնում է բոլորին՝ հատկապես նրանց, ովքեր դրան ընտելացած չեն եւ նույնիսկ շշուկը կարող է արթնացնել նրանց։ Եվ տղամարդը կանգնում է լուրջ ընտրության առաջ՝ արթուն մնալ ամբողջ գիշեր, թե հանգիստ քնել։

5. Իսկ եթե ես խոսեմ քնած ժամանակ

Շատերը ամաչում են, որ քնած ժամանակ խոսում են, քանի որ սովորաբար մարդիկ անմտածված ու չկապակցված մտքեր են արտահայտում։ Բայց պետք է պատրաստ լինել ոչ միայն լսել այսպիսի պատրաստություններ, այլեւ առավոտյան արթնանալ ու տեսնել, որ ձեր կողքին պառկած կինը վաղուց հեռացել է։

6. Նա շնչու՞մ է

Երբեմն կանայք այնքան լուռ, առանց խոսելու ու ձայներ արձակելու են քնում, որ տղամարդը երկմտում է՝ արդյոք նա ողջ է, թե ոչ։

7. Մենք առավոտյան նույնը կանե՞նք

Եթե քնելուց առաջ տղամարդը սեքսով է զբաղվել, ուրեմն այս հարցը տանջելու է նրան։ «Իսկ եթե առավոտյան սիրով չզբաղվեք, ուրեմն նրան դուր չի եկել այն, ինչ կատարվել է գիշերը»։ Այս միտքն ընդհանրապես հանգիստ չի տա նրան մինչեւ առավոտ, երբ տղամարդը կտեսնի իր սիրելիի գեղեցիկ ժպիտը։

 

Աղբյուրը՝ Creu

 



© NEWS.am STYLE