Կաթնաշոռով եւ ծիրանով կարկանդակ

19:13   30 հուլիսի, 2015

Կաթնաշոռով կարկանդակների բաղադրատոմսերը շատ են, բայց այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կաթնաշոռով եւ ծիրանով կարկանդակ, որն ունի պատրաստման շատ հեշտ ու արագ եղանակ։

Այսպիսով, անհրաժեշտ բաղադրիչներն են՝ 0.5կգ կաթնաշոռ, 4 ճաշի գդալ օսլա, 4 գդալ շաքարավազ, 150գր թթվասեր, վանիլին (ըստ ճաշակի), 2 ձու, 4 ճաշի գդակ ալյուր եւ աղ։ Միջուկի համար պետք է վերցնել թարմ ծիրան կամ թթու խնձոր։

Պատրաստման եղանակ. բոլոր բաղադրիչները (բացի միջուկի համար նախատեսված մրգից) պետք է հարել բլենդերի մեջ եւ խմոր հունցել։ Հաջորդիվ պետք է ջեռոցի տապակի վրա յուղ լցնել խմորի մի մասը դնել տարայի մեջ եւ ավելացնել կտրատած ծիրանը։ Իսկ ամենավերջում արդեն կարելի է լցնել խմորի մնացած մասը։

Կարկանդակը պետք է եփել1700-ից ոչ բարձր տաքացած ջեռոցում մոտ 15 րոպե։

 

 

Աղբյուրը՝ devchata.org



© NEWS.am STYLE