Կաթնաշոռով կարկանդակ

19:21   2 սեպտեմբերի, 2015

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կաթնաշոռով կարկանդակի հետաքրքիր մի բաղադրատոմս։ Արդյունքում ստացվում է համեղ, փխրուն, հյութալի կարկանդակ, որն ուղղակի հալչում է բերանում։

Կաթնաշոռով կարկանդակի խմորի պատրաստման համար հարկավոր է՝

Կարագ - 200գր.

Շաքարավազ - 1 բաժակ

Ձու- 2 հատ

Ալյուր - 350-400գր.

Կերակրի սոդա – 0.5 թեյի գդալ,

Աղ եւ վանիլին - ըստ ճաշակի

Միջուկի համար անհրաժեշտ է՝

Կաթնաշոռ – 700գր.

Ձու – 1 հատ

Շաքարավազ – 2-3 ճաշի գդալ

 

Պատրաստման եղանակը՝

Խմոր հունցելու համար հարկավոր է ձուն խառնել շաքարավազով ու աղով եւ հարել ստացված զանգվածը։ Կարագը պետք է տրորել եւ ավելացնել ալյուրն ու սոդան, որը պետք է հանգցնել քացախի մեջ (այսինքն՝ սոդան պետք է լցնել նույն քանակությամբ քացախի մեջ)։ Ստացված երկու զանգվածները խառնելուց հետո պետք է խմոր հունցել։ Խմորի մեկ երրորդը մասը անհրաժեշտ է փաթաթել պոլիէթիլենային թիթեղով եւ 20 րոպե դնել սառնարանում։

Միջուկի պատրաստման համար պետք է կաթնաշոռը մանրացնել, խառնել ձվով ու շաքարավազով եւ միատարր զանգված ստանալ։  

Խմորի մեծ մասը անհրաժեշտ է դնել տապակի մեջ, լցնել կաթնաշոռով միջուկը եւ ծածկել  սառնարանում տեղադրված, մեծ քերիչով անցկացված խմորով։

Կարկանդակը պետք է թխել 160-180 ջերմաստիճանի պայմաններում։ 40-50 րոպե անց ջեռոցը հարկավոր է անջատել եւ սպասել մինչեւ կարկանդակը կսառչի։ Միայն դրանից հետո կարկանդակը կարելի է հանել տապակից եւ վայելել այն։

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE