«Ոսկե Ծիրան-2015». կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանին շնորհվեց «Եղիցի լույս» մրցանակը

21:53   16 հուլիսի, 2015

Այսօր «Ոսկե Ծիրան-2015» կինոփառատոնի շրջանակներում Էջմիածնում ռեժիսոր, սցենարիստ Ռոբեր Գեդիկյանին, ով կինոփառատոնի այս տարվա ժյուրիի նախագահն է, շնորհվեց «Եղիցի լույս» մրցանակը: Մրցանակը նրան հանձնեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

«Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր, գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն էլ պարգեւատրվեց Հայ Առաքելական եկեղեցու՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո շքանշանով:  



© NEWS.am STYLE