Քիմ Քարդաշյանն առանց դիմահարդարման՝ Vogue Spain-ի շապիկին

11:01   18 հուլիսի, 2015

Քիմ Քարդաշյանը նվաճում է նոր բարձունքներ: Ռեալիթի շոուի աստղը հայտնվել է Vogue Spain-ի շապիկին: Այդ մասին Twitter-ում է հայտնել հենց ինքը՝ Քիմը:

Քիմը բոլորովին առանց դիմահարդարման մասնակցել է իսպանական Vogue-ի համար ֆոտոշարքում: Թե երբ կտեսնենք այդ բոլոր լուսանկարները, հայտնի չէ, սակայն դատելով Twitter-ում թողած Քիմի գրությանը, դա տեղի կունենա շուտով:
Հայուհուն լուսանկարել է Թեո Վեները:

Մեր կողմից ավելացնենք, որ սա Քիմի արդեն չորրորդ նկարահանումներն են Vogue-ի համար:

Մինչ այդ հեռուստաաստղը հայտնվել է բրազիլական Vogue-ում:

Ավստրալական Vogue-ում

Եվ իհարկե, Քիմն ու Քանյեն ամերիկյան Vogue-ում:



© NEWS.am STYLE