Ռիտա Օրան և Ռիքի Հիլֆիգերը բաժանվել են

12:10   20 հուլիսի, 2015

Ռիտա Օրան և ամերիկացի ռեփեր Ռիքի Հիլֆիգերը բաժանվել են փոխադարձ համաձայնությամբ: Վերջին անգամ զույգը հայտնվել է հանրությանը հունիսի վերջին: 24-ամյա երգչուհին և հայտնի դիզայներ Թոմի Հիլֆիգերի 25-ամյա որդին հանդիպում էին մոտ մեկ տարի:

Անցած տարվա վերջում Ռիտան և Ռիքին արդեն հայտնել էին այն մասին, որ բաժանվում են` որպես բաժանման պատճառ նշելով աշխատանքային խիստ գրաֆիկը:

Շուտով զույգը կրկին անգամ հայտնվեց միասին, իսկ Ռիտան իր հերթին հայնտեց, որ ամեն ինչ կարգին է: Երգչուհին տեղափոխվեց Լոնդոն, որտեղ այժմ մասնակցում է X Factor նախագծին, ինչպես նաև ձայնագրում է նոր ալբոմ: Իսկ Ռիքին մնաց Լոս Անջելեսում`զբաղվելով հիփ հոփ ոճի արտիստի իր կարյերայով:

Աղբյուրը` Eonline



© NEWS.am STYLE