Հարի Փոթերի հազարավոր ֆանատներ ներկայացել են նոր ֆիլմի քասթինգի

13:02   20 հուլիսի, 2015

Հարի Փոթերի հազարավոր ֆանատներ ներկայացել են Լոնդոնի ExCel ցուցահանդեսային կենտրոն`«Ֆանտաստիկ կենդանիներ և դրանց բնակության վայրերը» նոր ֆիլմի քասթինգի, որը կազմում է Հարրի Փոթերի մասին ֆիլմի նոր մասը:
Քասթինգի էին հրավիրված 8-ից 12 տարեկան աղջիկներ:


«Մոդեսթին մի աղջնակ է, որն ունի հանդարտություն և ներուժ: Նա ունակ է հայացք նետել մարդկանց հոգու խորքը և հասկանալ նրանց», - նկարագրում է Warner Bros.-ը: 

Աղջիկները ժամերով հերթ էին կանգնել:


Ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2016 թվականի նոյեմբերի 18-ին:


Արդեն հայտնի են «Ֆանտաստիկ կենդանիներ և դրանց բնակության վայրերը» նոր ֆիլմի դերակատարները: Հրաշագործ կենդանաբան Նյուտ Սկամանդերի դերը կխաղա Էդդի Ռեյդմենը («Սթիվեն Հոքինգի տիեզերքը»), կախարդ Թինայի դերում կլինի Քեթրին Ուոթերսթոնը («Սթիվ Ջոբս»), իսկ մոգ Քրեդանի դերում կլինի Էզրա Միլերը («Անառակ Կալիֆորնիան»):
Ջոան Ռոուլինգն ինքն է գրում ֆիլմի սցենարը: Նա նշում է, որ «Ֆանտաստիկ կենդանիները»` «փոթերիանայի» մոգական աշխարհի ընդլայնումն է:

Ֆիլմի ռեժիսորն է` Դեվիդ Յեյթսը, որը նկարահանել է հրաշագործի մասին վերջին չորս ֆիլմերը:


Ֆիլմի իրադարձությունները տեղի կունենան իրական դեպքերից 70 տարի առաջ:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE