VARDA-ն բուժում է ատամները հայ ատամնաբույժի մոտ

22:07   21 հուլիսի, 2015

Pole-dance ոճում աշխարհի չեմպիոնուհի VARDA-ն հրապարակել է Instagram-ում իր լուսանկարը` ատամնաբույժ Հակոբյանի հետ:

«Գիտեմ, որ ոչ բոլորը կհավատան, որ չհաշված դպրոցական զննումների, այսօր իմ առաջին այցելությունն է ատամնաբույժի մոտ: Ես արդեն մեծահասակ եմ և իմաստության չորս ատամ ունեմ, որոնք սկսել են փչացնել ճագարի իմ ժպիտը: Բայց այժմ ժպիտի հետ այլևս խնդիրներ չեմ ունենա, քանի որ ատամնաբույժ Հակոբյանը ծանոթացրել է ինձ բրեկետների նոր տարբերակին` Invisalign-ին: Դա թափանցիկ ծածկույթով բրեկետներ են, որոնք ուղղում են ատամների կծումը: Պարզվում է, որ գեղեցիկ ժպիտը որպես կանոն, կարելի է ստանալ 28 ատամ ցուցադրելով», - գրություն է թողել հայուհին:



© NEWS.am STYLE