Ինչպե՞ս դասավորվեց «Միսս Հայաստան» տիտղոսակիրների ճակատագիրը (ֆոտո)

15:45   21 հուլիսի, 2015

2012 թվականից ի վեր, Հայաստանում չի անցկացվում «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթը: Դրա վերջին տիտղոսակիրը Աննա Առաքելյանն է: Առաջին անգամ մրցույթն անցկացվել է 1996 թվականին, ապա շարունակվել ընդմիջումներով: Որտե՞ղ են Հայաստանի ամենագեղեցիկ աղջիկներն այժմ ու ի՞նչ ճակատագիր ունեցան մրցույթից հետո:

«Միսս Հայաստան-1997» Անգելինա Բաբաջանյանն ամուսնացել է, այժմ ընտանեկան բիզնեսով է զբաղվում: Ունի երեք երեխա:

«Միսս Հայաստան-1998» Գոհար Հարությունյանն ամուսնացել է գործարարի հետ, ունի երեք երեխա: Գեղեցկուհին որոշ ժամանակ լքեց պոդիումը` երեխաների խնամքով զբաղվելու համար, սակայն այժմ նրան կարելի է տեսնել նորաձեւության ցուցադրությունների ժամանակ:

«Միսս Հայաստան-2001» Իրինա Թովմասյանը նույնպես երեք երեխա ունի: Մի ժամանակ Իրինան հաղորդում էր վարում հեռուստաընկերություններից մեկում, սակայն այժմ միջոցառումների կազմակերպման ընկերություն է հիմնել:

«Միսս Հայաստան-2003» Լուսինե Թովմասյանը մինչ օրս էլ շարունակում է մոդելի կարիերան, չնայած որ ամուսնացել է եւ դուստր ունի:

«Միսս Հայաստան-2006» Մարինա Վարդանյանը տիտղոսը ստանալուց հետո այդքան էլ չէր երեւում պոդիումի վրա: Նա այժմ Հայաստանում չէ: Գեղեցկուհին Ռուսաստանում է, ամուսնացել է հայ պատգամավորի հետ եւ երկու երեխա է մեծացնում:

«Միսս Հայաստան-2007» Մարգարիտա Սարուխանյանը չի զբաղվում մոդելի կարիերայով: Նա նաեւ ամուսնացած չէ:

«Միսս Հայաստան-2012» Աննա Առաքելյանը, ով մրցույթի վերջին հաղթողն է, նույնպես ամուսնացած չէ: Նա աշխատանքի է անցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում:

Պատրաստեց` Շ. Շուշան



© NEWS.am STYLE