«Չեմ թաքցրել, ուղղակի չեմ ուզել ասել». Սոնա Շահգելդյանն ամուսնացել է

14:28   21 հուլիսի, 2015

Երգչուհի Սոնա Շահգելդյանն ամուսնացել է, բայց առանց հարսանիքի. այս մասին երգչուհին ասաց NEWS.am STYLE-ի հետ զրույցում` նշելով, որ պարզապես չեն ցանկացել հարսանիք անել:

«Միայն կարող եմ ասել, որ շատ երջանիկ եմ եւ ուրախ»,-նշեց նա: Սոնան ասաց, որ ամուսնացել է իր ծննդյան օրը` փետրվարի 14-ին: Մեր հարցին, թե ինչու է թաքցրել այդ փաստը, երգչուհին պատասխանեց. «Չեմ թաքցրել, ուղղակի չեմ ուզել ասել»:

Սոնա Շահգելդյանը դեռ չի պատրաստվում հրապարակել իր եւ ամուսնու լուսանկարները: Ասում է` «Նախանձ ու չար մարդկանցից ուզում ենք հեռու մնալ»:

Երգչուհու խոսքով` իր ընտրյալը գործարար է: Երկուսն էլ աշխատում են, զբաղված են, այդ պատճառով չեն շտապում մեղրամսի մեկնել: Սոնայի խոսքով` այժմ իրենք առանձին են ապրում: Մեր հարցին` պլանավորում են, արդյոք, երեխա ունենալ, Սոնան ասաց, որ այո.

«Առաջ Աստված, ընտանիք շատ եմ սիրում: Աստված ինչ կամենա, այն էլ կունենանք»:

Զրուցեց` Շ. Շուշան



© NEWS.am STYLE