Ո՞ր հանդիպման ժամանակ կարելի է սեքսով զբաղվել

23:29   29 օգոստոսի, 2015

Ե՞րբ կարելի է սեռական հարաբերություններ ունենալ տղամարդու հետ։ Սթիվ Հարվին իր «Վարվիր կնոջ պես, մտածիր տղամարդու նման» գրքում նշել է, որ առաջին անգամ տղամարդու հետ սեքսով կարելի է զբաղվել նրան հանդիպելուց 90օր անց։ Սակայն հոգեբանները պնդում են՝ միշտ չէ , որ Հարվիի խոսքերը կարող են դրական արդյունքի հանգեցնել։ Նշանակում է տղամադրու հետ գիշերն անցկացնելուց առաջ կինը պետք է հետեւի իր սրտի ցանկությանը եւ մտքի թելադրանքին՝ հասկանալով, թե ինչպիսին է իր առջեւ կանգնած տղամարդը։

Պատանյակ․ եթե տղամարդը, ում հետ հանդիպում եք, իր մտածելակերպով պատանի է, ուրեմն նա դեռ լիովին չի վայելել իր ազատ կյանքը։ Կարեւոր չէ՝ նա տասնութ տարեկան է, թե քառասուն, ուսանող է, թե միլիոնատեր, նրան լուրջ հարաբերություններ պետք չեն։ Նա ձեզ հետ անկողին մտնելուց հետո կսկսի մեկ ուրիշին փնտրել, իսկ սա բացասաբար կազդի ձեր ինքնագնահատականի վրա։ Այս պարագայում կամ ընդհանրապես չպետք է սեքսով զբաղվել նման մեկի հետ կամ ուղղակի հաճույք ստանալ։

Ընտանեկան արժեքները կարեւորող․ Այսպիսի տղամարդն արդեն գիտակցում է ընտանիքի կարեւորությունը եւ իր երեխաների համար մայր է փնտրում։ Նա հենց առաջին հանդիպումից հետո կփորձի տեսնել ձեզ այդ դերում։ Հետեւաբար, դուք չպետք է հեշտ հասանալի լինեք նրա համար։ Նրա հետ հանդիպելիս պետք է կանացի տեսքով ներկայանալ եւ թաքցնել ձեր կիրքն ու սիրով զբաղվելու մեծ ցանկությունը։

Ամուրի․ ամենահետաքրքիր տեսակը։ Տղամարդ, որը դեռ վայելում է իր ազատությունը, բայց հասկանում է, որ իրական սիրո եւ լուրջ հարաբերությունների կարիք ունի։ Նա կանանց հետ շատ հարգալից է, բայց փնտրում է մեկին, որն իրեն ոչ միայն անմոռանալի գիշերներ, այլեւ սեր ու քնքշություն կպարգեւի։ Նրա հետ պետք է շատ գեղեցիկ եւ զգույշ լինել։ Նրան կգրավի ձեր անկեղծությունն ու նվիրվածությունը։ Նա պետք է հասկանա, որ ձեզ հետ միայն սեքսով զբաղվելը չէ հաճելի։

Աղբյուրը՝ sexart.me



© NEWS.am STYLE