Կիրսթեն Դանսթը «Ֆարգո» սերիալի երկրորդ սեզոնի թրեյլերում

11:05   23 հուլիսի, 2015

«Ֆարգո» սերիալի երկրպագուները կարող են ուրախանալ:

Սերիալի առաջին սեզոնի ֆանտաստիկ հաջողությունից հետո հոկտեմբերին մենք կտեսնենք երկար սպասված երկրորդ սեզոնը:

Համացանցում հայտնվել է երկրորդ սեզոնի թրեյլերը Կրիսթեն Դանսթի և Պատրիկ Ուիլսոնի մասնակցությամբ:

Սերիալում խաղացել են նաև Կիրան Կալկինը, Թեդ Դենսոնը, Նիկ Օֆֆերմանը, Ջոն Սմարթը, Բրեդ Գարրեթը և ուրիշներ: Նոր սեզոնի սյուժեն կծավալվի նախկին էպիզոդներում կատարված իրադարձություններից առաջ՝ 1979 թվականում:

Հիշեցնենք, որ «Ֆարգո»-ի առաջին սեզանը ստացել է «Էմմի 2014» մրցանակ՝ «Ամենալավ մինի-սերիալ» նոմինացիայում:



© NEWS.am STYLE