«Սարսափների ամերիկյան պատմություն» ֆիլմում Լեդի Գագային կընկերակցի Նաոմի Քեմփբելը

18:08   24 հուլիսի, 2015

«Սարսափների ամերիկյան պատմության» հինգերորդ եթերաշրջանը, որը ստացել է «Հոթել» անվանումը, խոստումնալից է իր աստղային կազմով:

Ինչպես գրում է Just Jared-ը, `«Սարսափների ամերիկյան պատմության» մեջ Լեդի Գագային կընկերակցի 45-ամյա սուպերմոդել Նաոմի Քեմփբելը, որը մարմնավորելու է «նորաձևության խմբագրին, որը թանկ է վճարելու իր քննադատության համար»:

Հիշեցնենք, որ հինգերորդ եթերաշրջանում կխաղան դերասաններ Սարա Փոլսոնը, Մեթ Բոմերը, Էվան Փիթերսը, Քլոե Սեվինյին և Լեդի Գագան: Սերիալի նկարահանումները կմեկնարկեն արդեն հաջորդ շաբաթ:
Ի դեպ, վերջին հարցազրույցներից մեկում ռեժիսոր Ռայան Մերֆին ասել է, որ սերիալի նոր եթերաշրջանը պետք է լինի «շատ ավելի մռայլ և ահարկու, քան նախորդները», ինչպես նաև լի «շատ ավելի նողկալի և արյունալի տեսարաններով»:



© NEWS.am STYLE