Անջելինա Ջոլին և իր 13-ամյա որդի Մեդոքսը ֆիլմ կնկարահանեն Կամբոջայի պատերազմի մասին

14:05   24 հուլիսի, 2015

Անջելինա Ջոլին և իր 13-ամյա որդի Մեդոքսը ֆիլմ կնկարահանեն Կամբոջայում ընթացող պատերազմի մասին, որտեղ ֆիլմի ռեժիսորն է հանդիսանում հոլիվուդյան դերասանուհին:

Նոր ֆիլմը կնկարահանվի Կամբոջայում` իր որդու հետ համատեղ, հենց այն վայրում, ուր նրան որդեգրել են 2002 թվականին: Ֆիլմը Լունգ Անգի «Նախ նրանք սպանեցին իմ հորը. Կամբոջայի դստեր հիշողությունները» գրքի էկրանավորումն է:

Ֆիլմը կցուցադրվի Netflix հեռուստաալիքով 2016 թվականի երկրորդ կեսին: Անջելինա Ջոլին հանդես է գալիս նաև որպես սցենարի համահողինակ:

«Ես չափազանց հուզված էի Լունգի գրքով: Այն մեծ տպավորություն թողեց ինձ վրա: Գրքում նկարագրված է, թե ինչպես են երեխաները ապրում պատերազմը, ինչպես նաև արդեն հաջորդ տարիների ընթացքում նրանց էմոցիոնալ վիճակը: Այս ամենն ինձ օգնեց ավելի մոտ գտնվել Կամբոջայի ժողովրդին, իմ որդի Մեդոքսի հայրենիքին: Իմ երազանքն իրականացավ, այժմ ես կարող եմ էկրանավորել այս հիանալի գիրքը», - ասել է Ջոլին:

Մեդոքսը աստղային զույգի միակ երեխան չէ, որը մասնակցել է ծնողների ֆիլմերի աշխատանքներին: Այսպիսով, նրանց դուստր Վիվյենը «Մալեֆիսենտա» ֆիլմում մարմնավորել է արքայադուստր Ավրորայի դերը:

Աղբյուրը` Vanity Fair



© NEWS.am STYLE