Fox հեռուստաալիքը ցուցադրել է X Files-ի նոր թիզերը

17:12   24 հուլիսի, 2015

Fox հեռուստաալիքը ցուցադրել է «Գաղտնի նյութեր»-ի տասերորդ եթերաշրջանի նոր թիզերը` «Սոճիներ» սերիալի վերջին դրվագի ցուցադրման ժամանակ:

Տեսանյութում կարելի է տեսնել սերիալի գլխավոր հերոսներ Ֆոքս Մալդերի (Դեվիդ Դուխովնի) և Դանա Սկալիի (Ջիլիան Անդերսոն) երկխոսությունը:

Հետաքննությունների ֆեդերալ բյուրոյի գործակալների և արտասովոր երևույթների մասին Ֆանտաստիկ սերիալի շարունակության պրեմյերան տեղի կունենա 2016 թվականի հունվարի 24-ին, իսկ վեց դրվագներից երկրորդը կցուցադրվի հունվարի 25-ին:



© NEWS.am STYLE