Երեք պատճառ՝ ձեռնաշարժությունից խուսափելու համար

23:08   31 օգոստոսի, 2015

Ձեռնաշարժությունը օգնում է հասկանալ ձեր թուլությունները, ցանկությունները եւ նախընտրությունները։ Ոչ մեկը չի կարող լիարժեք հաճույք ստանալ անկողնում, եթե նա պատրաստ չէ ինքն իրեն բավարարել։ Սակայն շատ քչերն են խոստովանում, որ նրանք կարող են «օգնել» իրենց այս հարցում։ Իսկ ի՞նչ բացասական հետեւանքների կարող է հանգեցնել ձեռնաշարժությունը։

1. Ձեռնաշարժությունը կարող է սովորություն դառնալ

Այո, «ինքնաճանաչողության» գործընթացը շատ կարեւոր ու օգտակար է առողջության համար, սակայն մարդն ունի մի կարեւոր հատկություն՝ ընտելանալ ամեն ինչին։ Ինքնաբավարարումը  օգնում է առանց զուգընկերոջ թուլանալ եւ լիցքաթափվել։ Երբ մարդն աշխատանքային օրվանից հետո վերադառնում է տուն, զուգընկերոջը երկար համոզելու կամ «նախապատրաստելու համար», նա կարող է ինքն իրեն «օգնել»՝ խնայելով իր թանկագին ժամանակը, ստանալով «դրական» արդյունք։ Բայց եթե ձեռնաշարժությունը սովորություն է դառնում, ապա այն միայն բացասական հետեւանքներ կունենա։ Հիշեք, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։

2. Ինքնաբավարարումը բարկացնում է քո զուգընկերոջը

Այս կետը նրանց համար է, ովքեր մշտական զուգընկեր ունեն։ Երբ ձեր զուգընկերը «բռնացնում է» ձեզ ձեռնաշարժությամբ զբաղվելիս, նա ցավ է ապրում։ Այդպես դուք ցույց եք տալիս, որ սեռական բավարարվածության պակաս եք զգում նրա կողքին։ Իսկ սա, անկասկած, չի կարող ընդունվել որպես հաճոյախոսություն։

Եթե իսկապես զուգընկերը չի կարողանում բավարարել ձեզ, պետք է պարզապես անկեղծորեն խոսել նրա հետ։ Անկեղծությունը էական նշանակություն ունի հարաբերություններում, եւ այն միայն դրական արդյունք կապահովի ձեզ համար։

3. Ձեռնաշարժությունը սահմանափակում է ձեր երեւակայությունը

Փոքր-ինչ տարօրինակ է հնչում, բայց իսկապես այդպես է. Ինքնաբավարարումը սահմանափակում է ձեր երեւակայությունը։ Դուք ընտելանում եք ձեռնաշարժությանը, որը հաճույք է պատճառում ձեզ, սակայն հնարավորություն չի տալիս օգտվել մյուս վայելքներից։Ձեր սեռական կայնքը վերածվում է մեկ դերասանի թատրոնի, իսկ երկու դերասանների պարագայում միշտ կա երկխոսություն, սեր, հոգատարություն, կիրք, ջերմություն եւ իհարկե, օրգազմ։

Ինքնաբավարարումը բացասական երեւույթ չէ, սակայն այն չպետք է վերածվի սովորության, որը խորտակում է ձեր եւ ձեր զուգընկերոջ ճակատագիրը. չէ՞ որ բնությունը հնարավորություն է տվել երկուսով վայելել սեռական հաճույքը։

Աղբյուրը՝ Клубер

 

 



© NEWS.am STYLE