Ֆրիսկեի մահվանից հետո Դմիտրի Շեպելևն առաջին անգամ համացանցում լուսանկար է տեղադրել

16:15   25 հուլիսի, 2015

Ֆրիսկեի քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելևը երգչուհու մահվանից հետո առաջին անգամ սոցկայքում թարմացրել է իր էջը:  Ուրբաթ օրը, հուլիսի 24-ին հանրահայտ ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մահվանից անցավ ուղիղ 40 օր: Երգչուհին մահացավ երկարատև հիվանդությունից 2015 թվականի հունիսի 15-ին` գլխուղեղի քաղցկեղի դեմ երկար ժամանակ պայքարելուց հետո: Աստղի մտերիմները, ընկերներն ու երկրպագուները համացանցում հուզիչ գրություններ էին թողնում և ջերմ խոսքերով հիշում երգչուհուն:

Երկարատև լռությունից հետո Ֆրիսկեի ամուսինը, հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևը հրապարակեց մի նոր լուսանկար, որի վրա նա պատկերված է երջանիկ ժպիտով՝ 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը ձեռքին:

Լուսանկարի տակ Դմիտրին գրություն է թողել, կոչ անելով երկրպագուներին բաց չթողնել ֆուտբոլի աշխարհի առաջնության վիճակահանության արարողության հեռարձակումը ուղիղ եթերով, որը նա վարելու է Նատալիա Վոդյանովայի հետ:

Այդ լուսանկարը մեծ քանակությամբ մեկնաբանություններ է հավաքել: Շեպելևի երկրպագուները բաժանվեցին երկու խմբի: Ոմանք արդարացնում են, որ Դմիտրին հրապարակայնորեն արցունք չի թափում, իսկ մյուսները քննադատում են այդ կենսուրախ լուսանկարը, որը հրապարակվել էր Ֆրիսկեի մահվան 40 օրվա լրանալուն պես:



© NEWS.am STYLE