Ռասել Քրոուն հնարավոր է նկարահանվի «Քինգ Քոնգ»-ում

21:16   25 հուլիսի, 2015

Legendary Pictures կինոստուդիան առաջարկել է հոլիվուդյան դերասան Ռասել Քրոուին մարմնավորել գլխավոր դերը «Քինգ Քոնգ. Գանգի կղզին» ֆիլմում, գրում է Allocine.fr-ը: Դերասանը դեռ չի ընդունի առաջարկը, մինչև չծանոթանա վերջնական տարբերակի հետ:

Գլխավոր կանացի դերի շուրջ տարվող բանակցությունները Legendary-ն վարում է դերասանուհի Բրի Լարսոնի հետ, որը ճանաչված է «Աղջիկն առանց բարդույթների» и «Մաչոն և բոտանը» ֆիլմերի շնորհիվ: Ֆիլմի պրեմյերան տեղի կունենա 2017 թվականի մարտի 10-ին, իսկ ռեժիսորն է Ջորդան Ֆոգտ-Ռոբերթսը («Ամռան թագավորները»):

2005 թվականին Փիթեր Ջեքսոնի «Քինգ Քոնգ»-ի ցուցադրումից հետո առաջին անգամ հսկայական գորիլա ցուցադրող պրոեկտից մի քանի շաբաթ առաջ հաջորդաբար դուրս եկան դերասաններ Մայքլ Քիթոնն ու Ջ. Ք. Սիմոնսը:

Երկու դերասաններն էլ ստիպված եղան լքել պրոեկտը չափազանց հագեցված նկարահանման գրաֆիկի պատճառով: «Գանգի կղզի» ֆիլմում դեռ պլանավորում է նկարահանվել Թոմ Հիդլսթոնը: Ֆիլմի սցենարը դեռ գաղտնի է պահվում, սակայն ինչպես հայտնում է ամսագիրը, ներկա պահին սցենարիստներ Ջոն Հեյթինսն ու Մաքս Բորենսթինը պատրաստում են սցենարի վերջնական սևագիրը: Ֆիլմի գործողությունը տեղի կունենա Գանգի կղզում, որտեղ Քինգ Քոնգն առաջին անգամ դեռ 1933 թվականին հայտնաբերվել է ֆիլմի հերոսների կողմից, ինչպես նաև Դետրոյթում, 1970-ական թվականներին:



© NEWS.am STYLE