Ի՞նչ անել, երբ տղամարդը արտասվում է

19:12   1 սեպտեմբերի, 2015

Ի՞նչ անել, երբ տղամարդը արտասվում է։ Հարցը, որի մասին ցանկացած կին մտածել է։

Փորձեք քաղաքակիրթ վերաբերմունք դրսեւորել եւ ցույց չտալ, որ նկատել եք նրա թաց աչքերը։ Եթե նա չի կարողանում զսպել արցունքները, պետք է մտերմաբար հպվել նրա ուսերին եւ քնքշաբար գրկել նրան։

Իսկ եթե տղամարդը շարունակում է լաց լինել, ուրեմն փոխեք նրա տակդիրը եւ կերակրեք նրան։ Իհարկե, սա կատակ է։ Իրականում հասուն տղամարդը արտասվում է միայն այն մարդկանց  ներկայությամբ, ում իսկապես վստահում է։ Լավագույնը, որը կարող եք անել, նրա հետ միասին տխրելն ու նրան մխիթարելն է։

Գթասրտությունը հաճախ վերագրվում է միայն կանանց, սակայն սա պետք է բնորոշ լինի յուրաքանչյուրին, որպեսզի դժվար իրավիճակներում ամեն մեկը սատարի իր համար թանկ էակին։

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE