Քորթնի Քարդաշյանի նախկին ընկերը «բռնվել» է շիկահերի հետ համբուրվելուց (ֆոտո)

21:09   27 հուլիսի, 2015

Ամսվա սկզբում պարզվեց, որ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնին և նրա զուգընկեր Սքոթ Դիսիքը բաժանվեցին ինը տարի հարաբերություններից հետո: 

Քորթնին եւ Սքոթը մշտապես վիճում էին, իսկ Սքոթի դավաճանությունը վերջակետ է դրել նրանց հարաբերություններին:

Քորթնիի համբերությունը հատեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Սքոթը դավաճանում է Քորթնիին իր նախկին ընկերուհի՝ Քլոե Բարտոլիի հետ Մոնակոյում:

Սքոթը փորձում է հարաբերությունները կարգավորել իր երեխաների մոր հետ, սակայն իր մոտ ոչինչ չի ստացվում:

Սքոթը կրկին անգամ «բռնվեց» մեկ ուրիշ աղջկա հետ: Այս անգամ Լաս Վեգասի 1 Oak ակումբում կայացած երեկույթին Սքոթը «բռնվեց» մի անծանոթ շիկահերի հետ:

Ինչպես հայտնում են ներքին աղբյուրները, Սքոթն ինքնամոռաց տրվել էր հաճույքներին:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE