Մահացել է երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստր` Բոբի Քրիսթինա Բրաունը

08:59   27 հուլիսի, 2015

Երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստր` Բոբի Քրիսթինա Բրաունը մահացել է 22 տարեկան հասակում` հիվանդանոցում, հայտնում է TMZ-ը:

«Վերջապես նա Աստծո ձեռքերում հանգստություն գտավ: Մենք ևս մեկ անգամ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել վերջին ամիսների ընթացքում ցուցաբերած անսահման սիրո և աջակցության համար», - հայտնել են մահացածի հարազատները:

2015 թվականի հունվարի 31-ին Բոբի Քրիսթինան հայտնաբերվել է ջրով լի լոգարանում` անգիտակից վիճակում: Աղջիկը հոսպիտալացվել էր, իսկ քիչ ուշ ընկել էր կոմայի մեջ:

Նման հանգամանքներում էր մահացել նաև Ուիթնի Հյուսթոնը` 2012 թվականի փետրվարի 11-ին: Նրան նույնպես հայտնաբերել էին Բեվերլի Հիլզի հյուրանոցային համարներից մեկում` անգիտակից վիճակում: Նույն օրը բժիշկները հաստատել էին լեգենդար երգչուհու մահը:



© NEWS.am STYLE