Snoop Dogg-ին ձերբակալել են Շվեդիայում` թմրանյութերի օգտագործման կասկածանքով

12:12   27 հուլիսի, 2015

Հանրահայտ ռեփեր Snoop Dogg-ը հայտնվել է ոստիկանությունում`շվեդական Ուփսալա քաղաքում, որտեղ երգիչը հանդես էր գալիս համերգներով: 43-ամյա երաժշտին ոստիկանությունը ձերբակալել է թմրանյութերի օգտագործման կասկածանքով:

«Պարեկային ծառայության իրականացման ժամանակ ոստիկանությունը կանգնացրել է մի ավտոմեքենա, որում գտնվում էր Snoop Dogg-ը», - ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ինքը` ռեփերը Instagram-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որը նկարահանված է ոստիկանության մեքենայում: Երգիչը հայտնում է, որ նրան ձերբակալել են առանց որևէ պատճառի և նա ուղևորվում է ոստիկանական բաժանմունք` զննում անցնելու համար:

Ավելի ուշ երաժիշտը տեղադրել է մեկ ուրիշ տեսանյութ, հայտնելով, որ իր մոտ ամեն ինչ կարգին է և նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել: Հետազոտվելուց հետո ոստիկանությունը նրան ազատ է արձակել:
Ռեփերը վերադառնում էր համերգից, որը հենց նոր էր ավարտվել ակումբներից մեկում:

Աղբյուրը` Daily Mail



© NEWS.am STYLE