Ինչպես է Քանյե Ուեսթն առաջին անգամ հանդիպել Քեյթլին Ջեներին

11:14   27 հուլիսի, 2015

Շաբաթ օրը E! Entertainment ալիքի եթերում տեղի ունեցավ I Am Cait վավերագրական սերիալի առաջին դրվագի պրեմյերան, որը պատմում է Քիմ Քարդաշյանի խորթ հոր` Բրյուս Ջեների մասին, որը փոխել է սեռը և դարձել Քեյթլին Ջեներ:

Քանյե Ուեսթը հանդիպել է Քեյթլինի հետ` առաջին անգամ վիրահատությունից հետո:

Քանյեն գրկախառնվեց Քեյթլինի հետ, որն ասաց.

«Մենք երբեք շատ մոտ չենք եղել Քանյեի հետ, սակայն ինձ դուր է գալիս նրա անկեղծությունն ու աշխարհայացքը, ինձ դուր եկավ այն, թե նա ինչպես օգնեց Քիմին այն ամենում, ինչ վերջերս տեղի էր ունենում ինձ հետ», - ասել է 65-ամյա Քեյթլինը:

«Ես կարծում եմ, որ սա ամենահզոր իրադարձություններից մեկն է, որը տեղի է ունեցել մեր կյանքում: Մեր կյանքն այնքան կախում ունի մեր կարծրատիպերից և ընկալումից»,- իր հերթին ասել է Քանյեն: Հանդիպմանը ներկա Քիմն ավելացրել է.

«Դու ուղղակի հիանալի տեսք ունես: Ես շոկի մեջ եմ այն բանից, թե որքան նրբակազմ ես: Դու Քենդալի նման ես, ինչպես մայր Քենդալը»:



© NEWS.am STYLE