Լեոնարդո Դի Կապրիոն «բռնվել» է իր զբոսանավի վրա` հերթական մոդելի հետ

16:15   27 հուլիսի, 2015

Լեոնարդո Դի Կապրիոյի թուլությունը մոդելների նկատմամբ հայտնի է բոլորին: 40-ամյա դերասանը հունիսի սկզբերին նոր սիրավեպ է սկսել Քելլի Ռորբախի հետ: Զույգին ոչ մեկ անգամ են տեսել միասին, իսկ հանգստյան օրերին 25-ամյա մոդելին «բռնացրել» են հոլիվուդյան աստղի գրկում Սարդոնիայում`դերասանի զբոսանավի վրա:

Սիրահարներն, ըստ երևույթի, հասկացան, որ պապարացիները «բռնացրել» են իրենց, սակայն դա նրանց վրա չի ազդել, և զույգը շարունակել է վայելել միմյանց հետ անցկացրած ժամանակը:

Աղբյուրը` Daily Mail

Լուսանկարները` AKM-GSI, Beescoop, Splash



© NEWS.am STYLE