Բոբի Քրիսթինա Բրաուն. կենսագրության փաստերը

17:13   27 հուլիսի, 2015

Այսօր հայտնի դարձավ, որ մահացել է Ուիթնի Հյուսթոնի դուստր Բոբի Քրիսթինա Բրաունը: Մենք որոշեցինք ձեր դատին ներկայացնել աղջկա կյանքից վերցրած մի քանի փաստեր:

2010 թվականին Քրիսթինայի նախկին ընկերը թերթերից մեկում տվել էր մի ծավալուն հարցազրույց, որից հետո շատ բան ընկավ իր տեղը: Ուիթնի Հյուսթոնի դուստրը կախում ուներ ալկոհոլից և թմրանյութերից: Այս խնդիրները նա ընդօրինակել իր մորից: Սկսեցին խոսել այն մասին, որ Ուիթնին խորտակել է ոչ թե մեկ, այլ երկու կյանք… Բոբի Քրիսթինա Բրաունի ընկերը հայտարարել է, որ իր ճանաչված ընկերուհին թմրախոտ էր ծխում բոլոր երեկույթներին, որից հետո դառնում էր անկառավարելի: Այս ամենը վատթարացրեց իրավիճակը:

Խոսակցություններ էին գնում, որ Հյուսթոնի համար, որն այդ ժամանակ բուժվում էր թմրադեղերից կախվածության դեմ, դա մի իսկական հարված էր: Նա փորձեց հարաբերությունները կարգավորել դստեր հետ, նույնիսկ սկսեց նրա հետ մասին այցելել տարբեր աշխարհիկ միջոցառումներ, սակայն դա երկար չտևեց: 2012 թվականին Ուիթնի Հյուսթոնի մահացած մարմինը գտան լոգարանում: Նրան հայտնաբերեց հյուրանոցի ծառայող անձնակազմը: Ըստ լրատվամիջոցների, Հյուսթոնն ամբողջովին սուզված էր ջրի մեջ, սակայն նա դեռ կենդանի էր: Նրա մահը հաստատեցին դեպքի վայր ժամանած բուժօգնության աշխատակիցները: Հյուսթոնի մահից հետո նրա դուստրը դարձավ համար 1 օբյեկտը լրատվամիջոցների և հարազատների համար, որոնք դեռ ուզում էին հարուստ ժառանգի վրա գումար վաստակել:


Բոբի Քրիսթինա Բրաունը ծանր էր տանում մոր անսպասելի մահը: Նա նույնիսկ երկու անգամ հոսպիտալացվել էր` հոգեկան շեղվածության պատճառով: Իսկ շուտով նշանադրվեց իր խորթ եղբոր հետ: Հունվարի 31-ին հարազատները Բոբի Քրիսթինա Բրաունին հայտնաբերեցին անգիտակից վիճակում` ջրով լի լոգարանում, ինչպես ժամանակին իր մորն էին գտել: Փետրվարի 5-ին բժիշկները որոշում կայացրեցին անջատել Բոբի Քրիսթինա Բրաունին արհեստական շնչառության ապարատից, սակայն այդպես էլ չկարողացան դիմել այդ պատասխանատու քայլին:

2015 թվականի հունիսին Բոբի Քրիսթինա Բրաունի հարազատները նրան տեղափոխեցին հիվանդանոց և արդեն նախապատրաստվում էին նրա մահվանը: 2015 թվականի հուլիսի 26-ին Ուիթնի Հյուսթոնի միակ դուստր Բոբի Քրիսթինա Բրաունը մահացավ` կես տարի կոմայի մեջ գտնվելուց հետո:

Աղբյուրը` - Ivona



© NEWS.am STYLE