Բիլ Քոսբիի կողմից սեռական բռնության ենթարկված 35 զոհերը հայտնվել են New York ամսագրի շապիկի վրա

18:04   27 հուլիսի, 2015

New York հեղինակավոր ամսագիրn իր թարմ համարի շապիկի վրա տեղադրել է 35 կանանց լուսանկարները, որոնք մեղադրել էին Բիլ Քոսբիին սեռական ոտնձգության և բռնաբարության մեջ:

Ամերիկյան ամսագիրը նաև հրապարակել է կանանց հետ վարած հարցազրույցների հատվածները, որոնցում կանայք նկարագրում են հեռուստաասղի հետ ունեցած իրենց կապի մասին: Հատկանշական է, որ շապիկի վրա կանայք պատկերված են սև զգեստներով, իսկ համարի մեջ` սպիտակ:

Չիլան Լաշա.

«Ես այլևս չեմ վախենում: Այժմ ես ինձ ավելի խիզախ եմ զգում, քան նա»

Թամարա Գրին.

«2005 թվականին Բիլ Քոսբին դեռ կարողանում էր դիմադրություն ցույց տալ լրատվամիջոցներին: 2015 թվականին, երբ արդեն կան սոցցանցեր, նա արդեն չի կարող փախնել: Մենք մեզ մոռացության չենք մատնի»:

Լուիզա Մորիթս.

«Ես այնքան կաշկանդված էի ինձ զգում: Ինքս ինձնից ամաչում էի»:

Բարբարա Բոումեն.

«Ես զգում էի ինձ ինչպես բանտարկյալ: Այսնպիսի զգացողություն էր, որ ինձ պարզապես հափշտակել են: Այո, ես կարող էի պարզապես քայլել Մանհեթենի փողոցներով և բղավել, որ ինձ բռնաբարել է Բիլ Քոսբին: Սակայն ո՞վ կհավատար ինձ: Ոչ ոք, ոչ ոք…»

Ի դեպ, մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Կալիֆորնիայի դատարանը մերժել է Բիլ Քոսբիի խնդրանքը գործը կասեցնելու մեջ, համաձայն որի նա մեղադրվում էր դեռահասի բռնաբարության մեջ: Հավանական է, որ մոտ ժամանակներս ամերիկացի կոմիկը ցուցմունքներ տա:

Դեռահասի բռնաբարության գործով Քոսբիի դեմ մեղադրանքը առաջադրվել էր անցած տարվա դեկտեմբեր ամսին: Համաձայն հայցի, 1974 թվականին Բիլ Քոսբին սեռական բռնության է ենթարկել 15-ամայա մի աղջկա: Հատկանշական է, որ այդ արարքը տեղի է ունեցել Playboy ակսագրի տիրոջ` Հյու Հոֆների առանձնատան տարածքում:
Լրատվամիջոցները հայտնում են, որ Քոսբիի փաստաբանները փորձում էին կասեցնել գործը, սակայն Կալիֆորնիայի դատարանը որոշեց, որ հայցը պետք է ընթացք ստանա:

Աղբյուրը՝Just Jared



© NEWS.am STYLE