Դեվիդ Բեքհեմը դաջվածք է արել, որը նվիրված է իր դստեր Հարփերին

20:07   27 հուլիսի, 2015

Միայն անցած շաբաթ Դեվիդ Բեքհեմը ցուցադրեց իր նոր դաջվածքը, որը պատկերում է 99 թիվը: Այն խորհրդանշում է Դեվիդի և Վիկտորիայի հարսանեկան արարողության տարեթիվը, որը տեղի է ունեցել 1999 թվականին:

Իսկ այս հանգստյան օրերին ինչպես վկայում Է մարզիկի Instagram-ի էջը, Դեվիդը լուսանկար է հրապարակել նոր դաջվածքով:

Բեկհեմի մարմնի վրա տեղ գտած նոր դաջվածքը նվիրված է իր դստեր Հարփերին: Աստղի պարանոցին, որի վրա արդեն կա աղջկա անունը, այժմ կա ևս մեկ գրություն. «Գեղեցկուհի»:



© NEWS.am STYLE