Ալլա Պուգաչովան մտադիր է Իսրայելի քաղաքացիություն ստանալ

22:09   27 հուլիսի, 2015

Ալլա Պուգաչովան մտադիր է ստանալ Իսրայելի քաղաքացիություն և այնտեղ սեփականություն գնել: Երկու տարվա ընթացքում Ալլա Պուգաչովան գարնանն ու ամռանը լքում է Ռուսաստանը` Իսրայելում հանգստանալու և առողջությունն ամրապնդելու համար:

Իսկ վերջերս երգչուհին մասնակցում էր իր իմպրեսարիո` Սեմյոն Մոգիլեվսկու տարեդարձի երեկույթին: Ասում են, որ հենց նա է օգնում Պուգաչովային իր բոլոր գործերում, հատկապես անշարժ գույք ձեռք բերելու գործում: Իբր Ալլա Պուգաչովան Կեսարիայում վաճառքի հանված տուն է գտել: Ի դեպ, ծովափնյա հանգստի այս գոտում գները սկսվում են մեկ միլիոն եվրոյից և հասնում մինչև ինը միլիոն եվրո: «Իսրայելում բնակվում է Մաքսիմ Գալկինի եղբայրը` Դմիտրին: Նա նույնպես Կեսարիայում իր բնակարանն ունի: Ընդհանուր ծանոթների միջոցով տեղեկացել եմ, որ Ալլա Բորիսովնան մտադիր է Իսրայելի քաղաքացիություն ստանալ», - ոմն ներգաղթյալ Վիկտորիայի խոսքերն է հրապարակում «Экспресс газета»-ն:



© NEWS.am STYLE