Դիահերձումը չի բացահայտել Ուիթնի Հյուսթոնի դստեր մահվան պատճառը

11:03   28 հուլիսի, 2015

Երեկ 22-ամյա հասակում մահացավ Ուիթնի Հյուսթոնի դուստրը` Բոբի Քրիսթինա Բրաունը:

Ինչպես տեղեկացնում է TMZ-ը, բժիշկները կատարել են նախնական դիահերձում և հայտնել, որ հայտնի չէ Բոբի Քրիսթինա Բրաունի մահվան պատճառը:

Բուժաշխատողները չեն հայտնաբերել Ուիթնի Հյուսթոնի դստեր մահվան ակնհայտ պատճառի հետ կապված նշանակալի վնասվածքներ և վկայություններ: Նրանք հաստատում են, որ աղջկան սպանելու փորձ կատարելու որևէ նշան չկա (երբ հունվար ամսին գտան անգիտակից վիճակում` լոգարանում):

Ինչպես մինչ այդ նշում էր աղջկա ընկերը` Նիք Գորդոնը, այդ օրը նա Բոբիի հետ միասին թմրանյութեր է օգտագործել և Բոբին, ըստ երևույթի, ընդունել է մեծ չափաբաժին:



© NEWS.am STYLE