Գայ Ռիչին պատրաստվում է ամուսնանալ մոդել Ջեքի Էյնսլիի հետ

15:10   28 հուլիսի, 2015

Հանգստյան օրերին տեղի կունենա բրիտանացի ռեժիսոր Գայ Ռիչիի և 33-ամյա անգլուհի մոդել Ջեքի Էյնսլիի հարսանիքը, գրում է Daily Mail-ը:

46-ամյա Ռիչին օրերս «բռնվել» է ֆրանսիական Բորդո քաղաքում, ուր ամենայն հավանականությամբ հարսանիքից առաջ ընկերների հետ խնջույք էր կազմակերպել, իսկ օրերս երջանիկ հարսնացու Ջեքի Էյնսլին նույնպես ընկերուհիներ հետ խնջույք էր կազմակերպել և համացանցում տեղադրել էր այդ միջոցառման լուսանկարը:


Գայ Ռիչիի սիրեցյալը ցուցադրել է երկրպագուներին նաև այն լուսանկարը, որի վրա պատկերված է, թե նա ինչպես է փորձում հարսանեկան զգեստը:

Հայտնի է, որ ռեժիսորն ու մոդելը հրավիրել են մեծ թվով աստղային հյուրեր իրենց հարսանեկան խնջույքին, որն ըստ նախնական տվյալների, տեղի է ունենալու Գայ Ռիչիի շքեղ առանձնատանը, Անգլիայի Ուիլթշիր կոմսությունում:
Ակնկալվում է, որ նորապսակներին, որոնք արդեն 8 տարի է, ինչ միասին են, շնորհավորելու են գալու Դեվիդ Բեքհեմն իր կնոջ` Վիկտորիայի հետ, Ջորջ Քլունին և Ամալ Ալամուդինը, Գվինեթ Փելթրոուն և շոու բիզնեսի այլ վառ ներկայացուցիչներ:

Գայ Ռիչին դեռ 2012 թվականին ամուսնության առաջարկություն էր արել Ջեքի Էյնսլիին: Զույգը դաստիարակում է երեք երեխաներին. որդուն` Ռաֆայելին (երեք տարեկան), դուստր Ռիվկային (երկու տարեկան) և մեկամյա դուստրին, որի անունը մինչ այսօր զույգը գաղտնի է պահում:



© NEWS.am STYLE