Քանյե Ուեսթը նետել է բարձրախոսն ու հեռացել բեմից` Կանադայում պանամերիկյան խաղերի փակման ժամանակ

13:07   28 հուլիսի, 2015

Ամերիկացի ռեփերը կրկին անգամ հայտնվել է սկանդալային պատմության մեջ: Երեկ Քանյե Ուեսթը Կանադայում ընթացող պանամերիկյան խաղերի փակման արարողությանն իր ելույթի ժամանակ բախվել է տեխնիկական խոտանի առաջացման խնդրի հետ:

Երաժշտի պահվածքը ամենևին էլ պրոֆեսիոնալ չէր: Նա նետեց բարձրախոսը հանդիսատեսի ուղղությամբ ու հեռացավ բեմից` ապշած թողնելով հազարավոր երկրպագուներին, գրում է USA Today-ը:

Նշենք, որ պանամերիկյան խաղերին Քանյեյի ելույթի դեմ ստորագրահավաքն անցել է 50 հազարից: Չնայած դրա, կազմակերպիչները անտեսել են սոցկայքերի օգտատերերի խնդրանքը:



© NEWS.am STYLE