Մադոննան ներկայացրել է նոր համերգային շրջագայության սկանդալային թիզերները

17:08   28 հուլիսի, 2015

Մադոննայի Youtube-ի պաշտոնական ալիքում հայտնվել են երկու թիզերներ իր Rebel Heart կայանալիք համաշխարհային շրջագայությունից: Համերգները կմեկնարկեն 2015 թվականի սեպտեմբերի 9-ին Կանադայում: Ներկա պահին պլանավորած է անցկացնել 63 շոու: Մադոննան ելույթ կունենա ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, Ավստրալիայում և Ասիայում: Առաջին հոլովակում կարելի է տեսնել հոգևորական զգեստով պարուհիների, որոնք մերկապարի ձողի վրա պտույտներ են կատարում:

Ինքը` աստղը բավականին հռետորական կերպով է ներկայացրել հոլովակը, մեկնաբանելով իր սեփական Devil Pray երգը, որը հնչում է թիզերում հետևյալ կերպ. «Եթե ուզում ես պահպանել հոգիդ, ապա մենք պետք է ճանապարհորդենք բոլորս միասին` ստիպելով դեվին աղոթել»:

Երկրորդ հոլովակն ավելի տեղեկատվական է. այնտեղ ցուցադրվում է բեմը, ինչպես նաև մի քանի հատվածներ ելույթներից: Հոլովակներից երևում է, որ Մադոննայի Rebel Heart Tour տասներորդ համաշխարհային շրջագայությունը չի զիջի նախորդներին:



© NEWS.am STYLE