Բոբի Քրիսթինա Բրաունի հայրը` դստեր մահվան մասին

20:10   28 հուլիսի, 2015

Երեկ 22-ամյա հասակում մահացավ Ուիթնի Հյուսթոնի դուստր Բոբի Քրիսթինա Բրաունը:

«Քրիսին եղել է և կմնա մեզ համար որպես հրեշտակ: Ես ամբողջովին հուսահատված եմ: Մեր ընտանիքը պետք է միջոց գտնի Քրիսին մեր սրտերում և հիշողության մեջ պահելու համար: Այն, ինչ մենք հիմա զգում ենք, դժվար է անգամ պատկերացնել», - հայտնել է աղջկա հայրը` երգիչ Բոբի Բրաունը:

Բոբի Քրիսթինա Բրաունին հրաժեշտ կտան Աթլանտայում, հուլիսի 30-ին: 22-ամյա աղջկան կհուղարկավորեն իր մոր` Ուիթնի Հյուսթոնի կողքին` Ֆեյրվյու գերեզմանատանը:

Մինչ այդ լրագրողները ենթադրություններ են անում այն բանի շուրջ, թե ով կկտակի լեգենդար երգչուհու ժառանգությունը: Ասում են, բազմամիլիոնանոց կարողությունը կկտակվի Բոբի Քրիսթինայի տատիկին կամ նրա քեռիներին` Մայքլին և Հարիին:

Աղբյուրը` Just Jared



© NEWS.am STYLE