45-ամյա Մերայա Քերին կպարգևատրվի աստղով` հոլիվուդյան փառքի ծառուղու վրա

21:11   28 հուլիսի, 2015

Օգոստոսի 5-ին Մերայա Քերին կպարգևատրվի անվանական աստղով` հոլիվուդյան փառքի ծառուղու վրա:

Ինչպես հաղորդում է Billboard-ը, 45-ամյա հանրահայտ երգչուհին, որին օրերս միլիարդատեր Ջեյմս Փարքերը նվիրել է 500 հազար դոլար արժողությամբ կախազարդ, կդառնա այդ աստղի երկու հազար հինգ հարյուր հիսունվեցերորդ կրողը:

Բացման հանդիսավոր արարողությանը հրավիրված են ռեժիսորներ Լի Դենիելսն ու Բրեթ Ռաթները, ինչպես նաև Epic Records-ի ղեկավար Էլ Էյ Ռեյդը:



© NEWS.am STYLE