Թեյլոր Սվիֆթը ծիծաղել է Քեթի Փերիի վրա

22:29   28 հուլիսի, 2015

Թեյլոր Սվիֆթի և Քեթի Փերիի միջև եղած սառը պատերազմը հասել է գագաթնակետի: Ամեն դեպքում հենց այդպես են կարծում արևմտյան բլոգերները, որոնք ուշադրաբար հետևում են երգչուհիներին:

Ամերիկյան Ֆոքսբորո քաղաքում տեղի ունեցած Թեյլոր Սվիֆթի վերջին ելույթներից մեկի ժամանակ բեմում հայտնվել է շնաձկան կոստյումով մի անձնավորություն, որը հիշեցրել է Սուպերբոուլում տեղի ունեցած Քեթի Փերիի ելույթի միջադեպը:

Բանն այն է, որ պարողը, որը բլոգերների կողմից հետագայում ստացել է «ձախ շնաձուկ» անվանումը, շփոթել է իր շարժումները բեմի վրա, վրդովմունք առաջացնելով հանդիսատեսի մոտ: Ըստ խոսակցությունների, պարողը Թեյլորի մոտից տեղափոխվել է աշխատելու Քեթիի մոտ:

Հետաքրքիր փաստ էր, որ «ձախ շնաձուկը» հայտնվել էր բեմի վրա “Bad Blood” երգի կատարման ժամանակ, որը, նույնպես ըստ խոսակցությունների, նվիրված է Քեթիի և Թեյլորի միջև եղած թշնամությանը:



© NEWS.am STYLE