«Կոնկրետ գումար չեմ ասի, բայց բավականին ծախսել եմ». Սոնա Շահգելդյանը` Դիլիջանում իր հանգստի մասին

17:32   28 հուլիսի, 2015

Երգչուհի Սոնա Շահգելդյանն իր մայրիկի եւ մորաքրոջ հետ ամառային հանգիստն է վայելում Դիլիջանում: Այս մասին նա ասաց NEWS.am STYLE-ի հետ զրույցում` հավելելով, որ Դիլիջանում է լինելու տասն օր շարունակ:

Իր խոսքով` ընտրել է Դիլիջանը, քանի որ այդտեղի օդը եւ բնությունը շատ լավն է: Մեր հարցին, թե պատրաստվում է, արդյոք, արտերկրում էլ հանգստանալ, երգչուհին պատասխանեց.

«Դիլիջանից կգամ եւ էլի կաշխատեմ իմ երգերի վրա ինչպես միշտ: Ամեն անգամ աշխատում եմ սիրով, իսկ հետո երեւի մի քանի ամսից կգնամ ծով»:

«Իսկ ինչու երգչուհին չի հանգստանում իր ամուսնու հետ» հարցին Սոնան պատասխանեց, թե ամուսինը աշխատում է, չի կարող:

Մեր այն դիտարկմանը, թե շատերի կարծիքով` Հայաստանում հանգստանալը թանկ հաճույք է, Սոնան արձագանքեց. «Այո, թանկ է, բայց եթե աշխատում եո քո քրտինքով, կարող ես: Վրաստանում եւ Եգիպտոսում, օրինակ, ավելի էժան է, քան Հայաստանում»:

Թե որքան գումար է ծախսել երգչուհին Դիլիջանում, նա չցանկացավ ասել. «Կոնկրետ գումար չեմ ասի, բայց բավականին ծախսել եմ: Ինձ համար կարեւոր չէ` շատ շքեղ տեղ լինի, կարեւորը` մաքուր սնունդը, լավ մարդիկ: Գումարն էլ կարեւոր չէ այդքան: Ես շատ ծախսող մարդ եմ»,-եզրափակեց նա:



© NEWS.am STYLE