ՀՈՒԼԻՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:01   29 հուլիսի, 2015

ԽՈՅԵՐ

Այսօր, ինչպես միշտ, ձեր սիրելին ձեր բարոյական աջակցության կարիքը կունենա: Եթե դուք հոգնել եք դրանից, ավելի լավ է անկեղծորեն խոստովանեք նրան այդ մասին:

ՑԼԵՐ

Շատ քիչ է մնացել այն օրվան, երբ ձեր եւ ձեր սիրելիի մոտ ամեն ինչ շատ լավ կլինի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են ամբողջությամբ հույսը դնել պատահականության վրա: Եթե ինչ-որ բան պետք է կատարվի ձեր անձնական կյանքում, այն անպայման ինքն իրեն կկատարվի:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելիի հետ ձեր հարաբերություններին կնախանձեն ձեզ շրջապատող մարդիկ եւ ընկերները:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր կհասկանաք, որ ձեր անձնական կյանքի այն էջը, որը ոչ մի դեպքում չպետք է թերթվեր, թերթվել է: Ինչեւէ, դրան կհաջորդի նոր էջ, այնպես որ` տխրել պետք չէ: 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս որքան հնարավոր է շատ գումար ծախսել սիրելիի վրա: Փողերը կգան եւ կգնան, իսկ սիրելին միակն է:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք կզարմանաք` պարզելով, թե որքան ընդհանուր հետաքրքրություններ ունեք ձեր սիրելիի հետ: Աշխատեք ամրապնդել դա, որպեսզի էլ ավելի մտերմանաք նրա հետ:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր քնելու մեծ ցանկություն կունենաք, ինչը կզգացվի անգամ սիրելիի հետ շփվելիս: Միգուցե սիրելին դրանից վատ հետեւություններ անի ձեր մասին: Աշխատեք փարատել նրա կասկածները:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելիից կոնկրետ կամ վճռորոշ քայլեր կակնկալեք, եւ եթե նա չարդարացնի ձեր սպասումները, դուք կվիրավորվեք նրանից:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր դուք պետք է մոռանաք սիրելիի հանդեպ ձեր ջերմ զգացմունքների մասին եւ համբերություն եւ զսպվածություն դրսեւորեք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ սիրելիի հետ երեկոն անցկացնել սպորտային կամ ազարտային խաղեր խաղալով:

ՁԿՆԵՐ

Սիրելիի մեջ ձեզ ինչ-որ բան նյարդայնացնում է, բայց նրանից բաժանվելու առաջ լավ կանեք մտածեք, թե արդյոք դա բավարար պատճառ է նման քայլի գնալու համար:

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE