Թոմ Քրուզը ցնցել է Ջիմի Ֆելոնի շոուի բեմը

10:02   29 հուլիսի, 2015

Թոմ Քրուզի տաղանդավոր լինելու մասին վաղուց է հայտնի, բայց 53-ամյա դերասանը The Tonight Show-ի ժամանակ կրկին ապացուցել է դա։

Թոմը, որն այս պահին ԱՄՆ-ում ներկայացնում է իր նոր «Mission: Impossible - Rogue Nation» ֆիլմի պրեմիերան, շոուի հաղորդավար Ջիմի Ֆելոնի հետ երաժշտական մենամարտ է սկսել։

Թոմը կատարել է The Weeknd-ի Can’t Feel My Face երգը, ինչին ի պատասխան՝ Ջիմին երգել է Rolling Stones-ի Undercover of the Night ստեղծագործությունը։

Սակայն մենամարտը այդքանով չի ավարտվել, եւ Թոմը ներկայացրել է Meatloaf-ի Paradise By the Dashboard Light երգը, իսկ հետո «մրցակիցները» միասին կատարել են The Righteous Brothers-ի You’ve Lost That Loving Feeling երգը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



© NEWS.am STYLE