Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսում շրջելիս ցուցադրել է իր կլորիկ փորիկը

11:05   29 հուլիսի, 2015

Եթե երեկ պարբերականների առաջին էջերում Քլոե Քարդաշայանն էր, ապա այսօր Քիմը կրկին գրավել է բոլորի ուշադրությունը։

Մինչ Քլոեի երկրպագուները հմայվում էին նրա կրքոտ լուսանկարներով, Քիմը ցուցադրել է իր կլորիկ փորիկը՝ շրջելով Լոս Անջելեսի փողոցներում։

Իսկ ինչ վերաբերում է Քլոեի ֆոտոշարքին, ապա բազմաթիվ բլոգերներ հայտարարել էին, որ նրա կազմվածքն այդքան ձիգ ու մարզված է երեւում միմիայն ֆոտոշոփի շնորհիվ:

Ի պատասխան այս ամենի, Քլոեն Instagram-ում տեղադրել էր մի լուսանկար, որն իր խոսքերով՝ շտկված չէր: Իր էջում Քլոեն հրապարակել էր երկու կադրերից կազմված կոլաժ. ձախից` բնօրինակը, աջից` ամսագրում տեղ գտած նկարը։ Քարդաշյանը նաեւ դիմել էր այն բոլոր մարդկանց, որոնք չէին հավատում իր բնական գեղեցկությանը.

«Սա այն բոլոր ճղճիմների համար է, որոնք չեն հավատում իմ ամենօրյա մարզանքներին: Ձախից` շտկումների չենթարկված լուսանկարն է, որն արվել է նկարահանումների օրը: Աջից` նույն լուսանկարը, բայց արդեն շտկումներով: Ճիշտ է, մաշկն ավելի հարթ է եւ ստվերներ չկան, սակայն ինձ թվում է, որ ես ձախ լուսանկարում նույնպես լավ մարզվավիճակում եմ՝ իհարկե, իմ բոլոր թերություններով հանդերձ»:



© NEWS.am STYLE